▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմեն Ալեքսանյանն այստեղ է գզգզված մազերով չուչելի լայվը նախապատրաստելու համար»․ Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց․ «Արմեն Ալեքսանյանը ամբողջ գործի ընթացքում որպես ֆիգուրանտ կա երկու անգամ։ Ըստ գաղտնալսման վերծանության՝ մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում, երբ խոսում է գզգզված մազերով չուչելի մասնակցությամբ լայվ իրականացնելու մասին։ 2-րդ ապացույցը տիկտոկյան էջում ձվածեղի պատրաստման տեսանյութն է, որն ակնհայտորեն ահաբեկչության չէր կարող նախապատրաստել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս խեղկատակությունը դադարեցնելու ճիշտ ժամանակն է։ «Արմեն Ալեքսանյանն այստեղ է բացառապես Բագրատ Սրբազանին սատարելու և գզգզված մազերով չուչելի լայվի նախապատրաստության համար։ Այստեղ քաղաքկան հաշվեհարդար է իրականանում, քանի որ, բոլորս ենք հասկանում, թե գզգզված մազերով չուչելը ում կնոջ նմանակը պետք է լիներ»,- ասաց փաստաբանը։
Դատավորը մերժեց միջնորդությունը։

Դիտեք նաև՝

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more