«Հարգարժա՛ն դատարան, Սրբազանը և անձամբ ես առաջին դատերին խնդրեցիքն, որ իրեն դիմեք Բագրատ Սրբազան, ոչ թե Բագրատ Գալստանյան, և դուք ընդունեցիք խնդրանքը»,- «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստում նշեց գործով անցնող ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ նկատելով, որ դատավորը, այնուամենայնիվ, դատախազներից չի պահանջում այդպես դիմել։ «Մենք մեր նամուս-թասիբը պահել գիտենք, մեղադրողնե՛ր, դիմե՛ք Բագրատ Սրբազան, Բագրատ Սրբազանը կալանավոր է, բայց Բագրատ Սրբազանն է, չփորձե՛ք այդպես խոսել»,- դիմելով դատախազներին՝ նշեց Արթուր Սարգսյանը, որից հետո իրավիճակը դատարանում լարվեց։ *** |
«Ես չհասկացա ի՞նչ ասվեց այստեղ, ո՛չ բովանդակությունը, ոչ հայերեն ձևակերպումները, եթե կարելի է, երկրորդ անգամ թող կրկնի։ Դարձյալ ձեռքը ուղղելով ժողովրդին՝ ցույց տալու համար, որ այս ամեն ինչը ներկայացում է, այդ ենթատեքստը տալով, ուզում եմ ասել, իրենց անունը հանրային մեղադրող է, ամեն անգամ ձեռք, հայացք ուղղելով դեպի ժողովուրդը, դրանով չեն ազատվելու։ Հետևաբար խնդրում եմ բացատրել, թե ինչ ասվեց, որովհետև ես չհասկացա, առանց հեգնելու եմ ասում, չհասկացա, ըստ էության, թող խոսեն՝ այս գործում կեղծիք կա՞, թե՞ չկա․․․»,- այս մասին այսօր դատարանում նշեց Բագրատ Սրբազանը։ Հանրային մեղադրողը պատասխանեց․ «Պարոն Գալստանյանի պաշտպանների ֆունկցիա վերցնելու ցանկություն չկա, եթե պետք է՝ իր պաշտպանները կբացատրեն երևի, կհասկանա»։ «էս դահլիճում պարոն Գալստանյան չկա, ու էդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք: Մենակ «Մխիթար Գոշ» չեք ստանալու, ուրիշ բաներ էլ եք ստանալու»,- արձագանքեց Բագրատ Սրբազանը։ *** |
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս 17 մասնակիցների գործով դատական հերթական նիստում հայտարարվեց, որ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխել է՝ սահմանվելով տնային կալանք և գրավ։ Որոշումը դատական նիստերի դահլիճում ծափողջույններով ընդունվեց։ *** Դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի տեսակցությունների սահմանափակման վերացման վերաբերյալ միջնորդությունը։ «Ես վերաքննիչ բողոք էի ներկայացրել Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքն ամբողջովին վերացնելու վերաբերյալ, իսկ փաստաբան Արամ Օրբելյանը՝ կալանքն ամբողջությամբ վերացնելու վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանից մեզ բանավոր հայտնել են, որ պարոն Օրբելյանի ներկայացրած բողոքը մերժվել է, իսկ իմը՝ բավարարվել, ենթադրում եմ՝ ամբողջությամբ»,- հայտնել է Հովհաննես Խուդոյանը։ *** Միհրան Մախսուդյանի խափանման միջոց կալանքը փոխվել է․ հայտնում է նրա պաշտպան Աննա Մանթաշյանը Վերաքննիչ դատարանը նշանակել է տնային կալանք, 5 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։ Պաշտպանը նաև նշեց, որ գնդապետ Մախսուդյանի առողջական վիճակը լավ չէ, ունի, մասնավորաբար, ողնաշարին առնչվող խնդիր։ |
«Մենք մեր նամուս-թասիբը պահել գիտենք, մեղադրողնե՛ր, դիմե՛ք Բագրատ Սրբազան»․ Լարված վիճակ դատարանում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more