«Եղեռնի հուշարձանը պատմամշակութային արժեք ունեցող հուշարձան է, և իր շուրջը անփորձառու, բազմաթիվ սխալներով իրականացված նախագծային աշխատանքն այսօր բոլորիս դնում է շատ լուրջ իրավիճակի մեջ»,- հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եղեռնի հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Հուշակոթողի12 աստիճանից քանդված են 4-ը, սեպտեմբերի սկզբին սկսեցին քանդել դրսի քարերը, որոնք պարզապես չէին կարողանում պոկել պատերից, այնքան մեծածավալ են այդ քարերը, որ ինչոր հնարվավոր է եղել՝ պեկել են, մնացածը մնացել են երկաթբետոնի մեջ ամրակայված, ու փորձում են հարթեցնել, որ դրա վրայից սալիկապատում անեն։ Եվ այս ամենը արվում է անձրևների նախօրեին»,- ասել է ճարտարապետը։ «Ցավը և իմ մտահոգությունը այն է, որ պատրաստվում են Եղեռնի հուշարձանի շուրջը փորեն, մոտավորապես, Արփա-Սևան թունելի պես մի խրամատ, 4մ խորությամբ և 3մ լայնությամբ մի հատ խրամատ են փորում դրա շուրջ, և դա հաջորդ էտապն է»,- իր մտահոգությունն է հայտնել Անահիտ Թարխանյանը։ «Այդ մեծածավալ աշխատանքները ինչի համար են պլանավորված․ ընդամենը մի քանի քար, որոնք որ ներքևում աղակալվում են։ Ընդամենը պետք էր նուրբ չոտկերով այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, մի հատ չորացնել, հատուկ հիդրոֆոբ նյութերով այս քարերը վերանորոգել։ Մենք նախագծով ծախսել ենք 5 անգամ ավելի մեծ գումար, քան պետք էր ծախսվեր՝ այս անելու համար»,- նշել է նա։ *** |
«Մենք գործ ունենք հանրապետական նշանակության հուշարձանի հետ և չենք կարող այդ հուշարձանին վերաբերել ինչպես շարքային մի շինություն, չենք կարող գնալ բոլոր քարերը պոկենք վրայից, իրա տեղը ուրիշ բան կպցնենք, ասենք՝ սա է ձեր հուշարձանը»,- ասուլիսի ժամանակ ասել է Արտավազդ Թարխանյանը։ «Մենք պետք է ուսումնասիրեինք, գիտելիք ձևավորեինք, հստակ ախտորոշեինք որ հատվածներում ինչ խնդիրներ ունեինք, և տեղային այդ միջամտությունները կատարեինք, այլ ոչ այդպիսի մեծածավալ շինարարական, ապամոնտաժման աշխատանքներ մեկնարկեինք»,- նշել է Արտավազդ Թարխանյանը։ «Այդ մեծածավալ քարերի և բետոնե միջուկի միասնությունն էր կազմում հուշարձանի գաղափարային և նյութական իսկությունը․․․ և երբ դա ամբողջովին փոխում ենք՝ սարքում ենք լիովին այլ շինություն, ինչը խաթարում է հեղինակի միտքը, իր ստեղծագործության նկատմամբ ունեցած հեղինակային իրավունքով սահմանված չափորոշինչները և օրենքի պահանջները։ Այստեղ խախտվել են Արթուր Թարխանյանի հեղինակային իրավունքները և իր ժառանգների իրավունքները։ Մենք նաև խնդիր ենք տեսնում ՏԻՄ կողմից տրված նախագծման թույլտվության և իրականացված նախագծի միջև, ՏԻՄ տվել են թույլտվություն իրականացնել ամրակլայման, վերանորոգման աշխատանքներ, հիմա իրենք իրականացնում են վերակառուցման աշխատանքներ»,- իր խոսքում նշել է Թարխանյանը։ Դիտեք նաև՝ |
«Պատրաստվում են «խրամատ» փորել Եղեռնի հուշարձանի շուրջը»․ Անահիտ Թարխանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more