▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ հարսանքավորների Lexus-ը մխրճվել է բեռնատարի մեջ․ մայր ու աղջիկ մահացել են

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17,22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին Գեղակերտ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29-րդ կմ-ում, բախվել են «Lexus» մակնիշի 10 CT 101 պ/հ (վարորդ Լ. Ս. ծնված 1997 թ.) և «ԶԻԼ-130» մակնիշի 34 TD 326 պ/հ (վարորդ Ա. Պ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ. Ջ.-ը (ծնված 1971 թ.) և Տ. Ս-ը (ծնված 1994 թ.) տեղում զոհվել են:

Փրկարարները Օ.Ջ.-ի և Տ.Ս.-ի դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և իրականացրել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ:

shamshyan.com-ի տեղեկություններով  որ Lexus-ի վարորդն ու ուղևորները մասնակցում էին հարսանեկան արարողության, մեքենան էլ վարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսկակովի պողոտայի 42 / 2 շենքի բնակիչ 19-ամյա Լևոն Արտեմի Սարգսյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more