▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկը կա՝ ջրվեժն է աղավաղում, մյուսը՝ սարը․․․»

Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Իսկ ինչու՞ եք կարծում, որ Գագիկ Ծ․-ի մեգալոմանիան բավարարելու համար կարելի է Օջախենֆյուրերի բարձր հովանու ներքո մի ամբողջ սար քերել ու գիպսից կուռք կանգնեցնել, բայց գենդեր-փարթիի խաթր Շաքեի ջրվեժը չի կարելի մի քանի րոպեով ներկել»։

Լրագրող Գոռ Մադոյանն էլ լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, որի մեկնաբանություններում գրել է․ «Սա հենց ամոթանքի վառ արտահայտություն ա, որ մեկը կա ջրվեժն ա աղավաղում, մյուսը՝ սարը, սկզբունքորեն նույն բանն են, տարբեր ձեւերով»։

Դիտեք նաև՝

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը` գրեթե նույն թեմայով․ «Այսօրվա թեման «գենդեր-փարթին» ծխով կատարելու փոխարեն Շաքիի ջրվեժով կատարելու տարօրինակ դեպքն է։ Բոլորը ծաղրում են «կրեատիվ» գաղափարի հեղինակներին ու գեղեցիկ սրամտություններ շաղ տալիս։
Թվում է, թե ոչ մի քաղաքական բաղադրիչ այս թեման չունի։ Կենցաղային հարց է։ Բայց դա միայն թվում է։
Իմացողներին հիշեցնեմ, իսկ չիմացողներին տեղեկացնեմ, որ հենց հիմա, հենց այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ում նախնական կալանք է կրում մի երիտասարդ տղա՝ 4 անչափահաս զավակների հայր Տիգրան Գալստյանը, որին ահաբեկչության, կրկնում եմ՝ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ մեջ են մեղադրում այն բանի համար, որ նա իր հարազատների խնդրանքով նրանց է ուղարկել իր մոտ եղած՝ «գենդեր-փարթիի» ծխերը։ Բացառապես՝ դրա համար։
Հիմա եկեք տրամաբանենք։ Հնարավո՞ր է, որ Շաքիի ջրվեժը «գենդեր-փարթիի» ատրիբուտ դարձրած մարդիկ իմացել են Տիգրան Գալստյանի պատմության մասին։ Հնարավոր է։ Հնարավո՞ր է, որ նրանք ծուխ չեն օգտագործել՝ շառի մեջ չհայտնվելու ու ազատությունը չկորցնելու նկատառումով։ Լրիվ հնարավոր է։
Բա էլ ի՞նչ եք ուզում էդ մարդկանցից։ Երևի մտածել են՝ «եթե ծխով չեք թողնում՝ մենք էլ ջրվեժով կանենք»։ Հայտնի անեկդոտի պես։
Հ․Գ. Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։
Հ․Գ․-2. Սույն գրառման հեղինակը չի կիսում տարածված այն կարծիքը, որ սպասվող բալիկի սեռը հարազատներին հայտարարելու լավագույն ձևաչափը «գեդեր-փարթին» է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more