▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գինովցած Վահան Կոստանյանն աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել

168.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ օրերս Արտաքին գործերի նախարարի հայտնի տեղակալ, վերջերս «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Վահան Կոստանյանը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում՝ ալկոհոլի նկատմամբ սերը կառավարել չկարողանալու պատճառով:

«Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 4-ին վերջինս մի կնոջ ուղեկցությամբ ժամանակ է անցկացրել Երևանի կենտրոնում գտնվող փաբերից մեկում (անունը հասկանալի պատճառով չենք հրապարակում,- Ա.Վ.):

Ժամեր անց, արդեն բավականին գինովցած զույգը դուրս է եկել փաբից ու հասարակական վայրում անպարկեշտ վարքագիծ ցուցաբերել: Վահան Կոստանյանն ու իր ուղեկցորդուհին ինչ-որ բան իրար հետ չեն կիսել ու սկսել են իրար վիրավորել, քաշքշել:

Ուշագրավն այն է, որ ականատեսները, որոնց թիվը քիչ չի եղել, չեն էլ փորձել միջամտել, թողել են, որ հանգիստ իրենց հարցերը պարզեն:

Մենք չգիտենք՝ ի վերջո, Վահան Կոստանյանը հայրենիքին մատուցած ո՞ր ծառայությունների համար է շքանշան ստացել, որովհետև ամենահայտնի բանը, որ գիտենք փոխարտգործնախարարի մասին, բանակից թռնելու համար ակցիաներ անելն ու գիտությամբ զբաղվելու անվան տակ չծառայելն ու այդպես էլ գիտությամբ չզբաղվելն է, Արցախը հանձնելուց առաջ եվրոպացի գործընկերներին այնտեղ էքսկուրսիա տանելը, և գունավոր գուլպաներով մանկական խաղեր խաղալը:

Բայց փաստորեն, բացի դրանից, Վահան Կոստանյանի կյանքում այլ հետաքրքիր իրադարձություններ էլ են լինում»,-գրում է սկզբնաղբյուրը:

Դիտեք նաև՝ Վահան Կոստանյանի հարցազրույցը՝ Asekose․am-ի արխիվից՝ 2013 թվականին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more