▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինսկը թքում է Մոսկվայի երեսին

 

 

 

 

 

 

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Եթե հաստատված է, որ Բելառուսի դատախազությունը որոշում է ընդունել Ալեքսանդր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին, ապա միանշանակ է, որ Մինսկը թքում է Մոսկվայի երեսին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ ասուլիսի ընթացքում ծավալուն անդրադարձ էր կատարել դրան՝ նշելով, որ ՌԴ-ն և Բելառուսը իրավապայմանագրային պարտավորություններ ունեն իրենց ձերբակալված քաղաքացիներին արտահանձնելու միասնական և համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու շուրջ: Լուկաշենկոն հերթական անգամ ապացուցում է, որ միջազգային պայմանագրեր, պարտավորություններ, դաշնակցային հարաբերություններ և նման կարգի հասկացություններ իր համար գոյություն չունեն և ցանկացած հարցում Մինսկն առաջնորդվում է բացառապես «Բատկայի» հրահանգով ու քմահաճույքներով: Լապշինը դառնում է Ռուսաստանից Լուկաշենկոյի վրեժի զոհը միայն նրա համար, որ Մոսկվան մերժել էր բավարարել Բելառուս մատակարարվող գազի սակագինը վերանայելու Լուկաշենկոյի պահանջը: Եթե Լուկաշենկոն նման ստորացման կարող է ենթարկել Ռուսաստանին, մեր մասով նրանից ոչ մի սպասելիք չպետք է ունենալ: Ուղղակի ցավ կարելի է ապրել այդ խեղճ բլոգերի համար՝ անգամ ճղճիմ քաղաքական ինտրիգների զոհ դառնալու համար:

Գևորգ Դարբինյան

Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more