«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է պահանջել քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները, այս մասին ՀԿ-ն հայտարարություն է տարածել:
«Ի պատասխան լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար:
Քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:
Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք:
Հարկ ենք համարում նաև նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»,– ասված է հաղորդագրությա մեջ:
***
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մանրամասներ է հայտնել լրատվականներին՝ Արագածոտնի թեմում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: *** |
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստը, որ Նիկոլի մտասևեռումները սահման չեն ճանաչում, ապացուցման կարիք չունի։ Նա իր առջև դրած ցանկացած անբռնազբոս գաղափարի հասնելու համար պատրաստ է անել ու գնալ ցանկացած քայլի։ Նշածս դրվագն առավել ցցուն է դառնում Նիկոլի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սկսած դեմարշի ֆոնին, որն այսօր նոր թափ է ստացել։ *** Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի հայրենակիցները, գերագույն հայրենակցի ուղիղ հրահանգով, գերեվարել են (այլ ոչ թե «ձերբակալել») Մեր Մայր Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և նույն թեմի հոգևոր հովիվներ Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, տեր Մկրտչին և Տեր Ղևոնդին։ *** |
ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնություն ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով։ *** |
ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի կոպեկ արժի հոգևորականներին ձերբակալելու կապակցությամբ աշխարհիկներիս վրդովմունքը, երբ եկեղեցականները Էջմիածնում իշխանականներին աղ ու հացով են դիմավորում: |