▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջը պարտադրել է ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել հարազատներին

«Փաստինֆո»-ն գրում է. Գեղարքունիքի մարզում ամուսինների միջև լարվածությունն ու փոխադարձ անբարյացկամ հարաբերությունները հասել են նրան, որ տղամարդը պարտադրել է կնոջը ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել նրա հարազատներից մեկին:

Կայքի տեղեկություններով՝ տղամարդը կնոջը պարտադրել է դադարեցնել մոտ երկու ամսական հղիությունը՝ նրան տալով մի քանի հատ «Սայտոտեկ» տեսակի դեղահաբ և պարտադրել որպեսզի նա խմի:

Դեպքը զարգացել են դեռևս նախորդ տարի ապրիլ ամսին, տեսնելով, որ կինը հրաժարվում է խմել այդ դեղահաբերն ամուսինը նրան սպառնացել է չխմելու դեպքում սպանել հարազատներից մեկին կամ ինքնավնասում կատարել:

Այսքան էլ դեռ քիչ է, տղամարդը սպառնացել է ոտքով հարվածել կնոջ որովայնին որպեսզի հղիությունը ընդհատվի:

Ի վերջո տղամարդուն հաջողվել է հասնել իր «նպատակին» կինը գտնվելով հոգեբանական ծանր վիճակում ընդունել է ամուսնու կողմից տրված դեղահաբերը և հենց նույն օրը տեղի է ունեցել հղիության ընդհատում:

Կայքի տեղեկություններով՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդը գտնվում է հետախուզման մեջ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more