▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիսենք նաև մարզերը՝ Գեղարի և Ունիքի մարզերը

A1plus.am-ը գրում է.

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ելույթն աչքի ընկավ սարկազմի սուր երանգներով. «ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը վճռական դեր է ունենալու հայ ժողովրդի ճակատագրի վրա: Ժողովուրդը սպասում է վաղուց ու սրտատրոփ ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի նշանակմանը Տարածքային կառավարման նախարարի պաշտոնին: Աշոտյանն ու Ճշմարիտյանը ազատվելու են պաշտոններից ու նշանակվելու են ՀՅԴ-ականներ: Սա անթույլատրելի անարդարություն է ու ոչ կառուցողական, չէ որ մենք բազմամյա գեղեցիկ ավանդույթ ունենք միացնելու ու տարանջատելու: Օրինակ՝ առաջարկում եմ Աշոտյանին նշանակել Լուսավորության, Լեւոն Մկրտչյանին՝ Կրթության, Ճշմարիտյանին՝ ՀՀԿ հավատարիմ, Առեւտրի, ՀՅԴ մեր գործընկերոջը՝ Էկոնոմիկայի նախարարներ: Սա արդեն հավատարիմ կլինի այն իդեաներին, որոնք հնչեցին Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հայտարարությանը՝ ոչ թե նախորդ, այլ այս տարվա: Մի երկու գյոզալ մարզպետ էլ է զոհաբերվելու: Առաջարկում եմ կիսել նաեւ մարզերը: Օրինակ՝ Արագածի եւ Ոտնի, Գեղարի ու Ունիքի մարզեր: Իհարկե, սա սուգուբո ՀՅԴ-ՀՀԿ փոխհարաբերության հարց է»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more