▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վալոդյա Գրիգորյանին սպանողը եղել է դիմակավորված ու ձեռնոցներով»․ Նարեկ Սարգսյան

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին սպանողը եղել է դիմակավորված ու ձեռնոցներով. նա, մոտենալով համայնքապետին ու նրա հետ կանգնածներին, կրակոցներ է արձակել։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ եթե պարզվի այս ամենը հնարավոր էր կանխել և որոշ մարդիկ դրանում թերացել են, ապա անպայման պատիժ են կրելու։
Սպանված երկրորդ անձը համանքապետի ընկերն է, քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, ով այդ պահին ծառայության մեջ չի եղել։ Իսկ վիրավորում ստացած անձը Արծրուն Գալստյանն է, ով վիրահատվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նարեկ Սարգսյանի խոսքով այս պահին նաև կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի դեպքի պատճառով այլ միջադեպեր չգրանցվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more