«Այսօր՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախորդող լռության օրը, արձանագրվեց մի մտահոգիչ իրողություն: Որոշ թեկնածուներ իրենց հանդեպ ինչ-ինչ ոտնձգությունների վերաբերյալ լուրեր են տարածում: Այս պահի դրությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով ահազանգերը ստուգվել են, և պարզվել է, որ դրանք անհիմն են:
Ընտրապայքարի մեջ ներգրավված թեկնածուներին և նրանց համախոհներին ու սատարողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ կեղծ ահազանգերով լարվածության մթնոլորտ ստեղծելու, իրենց հանդեպ հետաքրքրություն հարուցելու և դիվիդենտներ շահելու անթույլատրելի գործելակերպից:
Հիշեցնենք,որ կեղծ ահազանգերը կարող են ունենալ իրավական հետևանքներ»,-գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում:
Կեղծ ահազանգերը կարող են ունենալ իրավական հետևանքներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more