Tert.am –ը գրում է. «Ջունգլ» մականվամբ հայտնի Գևորգ Սարգսյանը Երևանի կենտրոնում՝ փողոցում կնոջը ծեծի ենթարկելուց հետո , շաբաթ օրը լուսադեմին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` կտրած-ծակած վերքերով:
Այս մասին կայքին հայտնեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարապետյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Գևորգ Սարգսյանը դանակահարվա՞ծ է տեղափոխվել ԲԿ, վերջինս նշեց. «Չեմ կարող ասել, դա պետք է որոշեն իրավապահ մարմինները, որոնց տեղյակ ենք պահել»:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչը փոխանցեց, որ Գևորգ Սարգսյանի վիճակը կայուն է, նա վիրահատվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան համացանցում տեղեկություն էր տարածվել, որ նախօրեին Գեւորգ Սարգսյանը փողոցում ծեծել է իր կնոջը: