▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացվել է Ամուլսարի հանքը, որն անդառնալի վնաս է հասցնելու բնությանը»․ Սամվել Հովհաննիսյան

Ձեռնարկատեր Սամվել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացվել է Ամուլսարի հանքը․
Մեր երկրում, ուր թունաքիմիկատները մրգերի միջոցով արագ սպանում են բոլորին... բացվում է Ամուլսարի հանքը, որով սպառնում ենք անդառնալի վնաս հասցնել բնությանը... Ջերմո՞ւկ... էլ ով կայցելի...
սա ինքնասպանություն է...
տգետները ոչինչ չեն կարող կառավարել, մեր երկիրը չեն սիրում...
ես չեմ հանձնվում իհարկե, և ինչքան էներգիա ունեմ պայքարելու եմ, որ մեր երկիրը լինի մաքուր, կանաչ և երջանիկ...
ուղղակի սահմռկեցուցիչ է, երբ իրապես պատկերացնում ես ինչ է կատարվելու...
չէի ուզենա անիծել կազմակերպիչներին, ցավում եմ, որ իրենք և իրենց սերունդները մտան նման սարսափելի բեռի տակ...
և չկա այս պահին որևէ հնարավոր բան անելու, քան դառնությամբ հետևել՝ ինչպես են ավիրելու այդ գեղեցիկ բնությունը ու վտանգի տակ դնեն Հայաստանի ջրերը...
ջրերը, Ջերմուկը, մեզ բոլորիս... առաջին մեղավորն իհարկե ես եմ..., բայց նաև ես եմ, որ չեմ հանձնվելու...»։

Նախօրեին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ամուլսարի հանքավայրի մասին տեսանյութ էր հրապարակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more