▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

9-րդ դասարանի աշակերտուհին ինքնասպանության փորձ է կատարել

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

9-րդ դասարանի աշակերտուհին մի կույտ դեղ խմելով՝ ինքնասպանության փորձ է կատարել

Տավուշի մարզի գյուղերից մեկի 9-րդ դասարանի աշակերտուհու մայրը կասկածել է, որ իր 14-ամյա աղջիկը հեռախոսով սիրային նամակներ է գրում ինչ-որ տղայի։ Մայրն այդ մասին հարցումներ է արել դստերը, սակայն վերջինս ժխտել է, որ նման բան կա; Մայրը չհավատալով, հարմար պահ գտնելով՝ աղջկա ձեռքից խլել է նրա հեռախոսն և ուսումնասիրել դրա պարունակությունը Հեռախոսի մեջ աղջկան արատավորող լուսանկարներ կամ տեսանյութեր չեն եղել, լոկ՝ հեռախոսային հաղորդագրություններ։

Աղջիկը մոր տգեղ վարմունքից խիստ վիրավորված, մենակ մնալով ՝ իրենց տանը եղած ,տարբեր հիվանդությունների դեմ մեծ քանակությամբ դեղերը կուլ է տվել, ցանկանալով ինքնասպան լինել։ Նա կորցրել է գիտակցությունը, հայտնվել կոմայի մեջ։ Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, ուր հանել են կոմայի վիճակից։

Համագյուղացիները հայտնում են, որ մայրն աղջկան առաջիկայում տեղափոխելու է Երևանի բուժհաստատություներից մեկը, որպեսզի պարզեն՝ աղջիկն ամբողջությամբ բուժվե՞լ է։ Աղջկա հայրը, որ վերջերս է արտագնա աշխատանքի մեկնել, դեպքից հետո պատրաստվում է Ռուսաստանից շուտ վերադառնալ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more