▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչև այսօր աղբավայրն ինքնաբուխ էր այրվում, այսօրվանը՝ միտումնավո՞ր․ Հեքիաթի հեղինակին փոխեք…»

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ սկսեցին զանգվածաբար չորանալ ավինյանական թիմի տեղադրած «աննախադեպ» թանկարժեք բույսերը, հանկարծ պարզվեց, որ ժավելով զինված ինչ-որ մեկը, հատուկ դրանք չորացնում է։ Երևի սեր ուներ Մաշտոցի սոսիների մասով, մնացածին չէր դիպչում…
Հիմա Տիգրան Ավինյանը հայտնեց, որ «դիտավորյալ» այրել են աղբավայրը։ Մինչև այսօր ինքնաբուխ էր այրվում, այսօրվանը միտումնավո՞ր։ Հեքիաթի հեղինակին փոխեք…»։

***

«Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է: Ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչև հիմա: Փրկարար ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են տեղում»,- այս մասին տեսաուղերձում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել՝ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: Հրդեհի հետ որևէ կապ ունեցած ցանկացած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան: Միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները․․․»,- նշել է Ավինյանը՝ հավելելով, որ արդեն մշակվել է կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, և այս տարի հայտարարվելու է մրցույթի առաջին փուլը, ինչն էլ «մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը»։

***

Տիգրան Ավինյանն աշխատանքից ազատել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ԺՊ Վահե Վարդապետյանին. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նուբարաշենի աղբավայրը՝ հրաբուխ Երևանի սրտում․

Նուբարաշենի աղբավայրը, որտեղ առնվազն 9 միլիոն տոննա աղբ է կուտակված, բնապահպանական մեծ սպառնալիք է դարձել մայրաքաղաքի բնակիչների համար։
Աղբի մեծ կուտակումներն առաջացնում են մեթան գազ և պատճառ դառնում մշտական բռնկումների։
Իսկ թափոնների մեծ մասի ինքնայրման ու թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր, ներառյալ քաղցկեղածին նյութեր։
Նուբարաշենում և Էրեբունիում արված հարցումները ցույց են տալիս, որ փոքրերի և տարեցների շրջանում գրանցվում է ալերգիայով տառապողների թվի աճ: Որպես պատճառ՝ մասնագետները նշում են Երևանում էկոլիոգիական վատթարացող վիճակը՝ պայմանավորված մի շարք գործոններով, ներառյալ Նուբարաշենի աղբավայրը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more