ՀՀ ոստիկանությունը բազմիցս տեղեկացրել է, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել 5 տարի ժամկետով, բայց ոչ ավել քան տրման օրվանից մինչև 15 տարին լրանալը:
Ի տարբերություն անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությանը (պրակտիկայում կիրառում են ելքի վիզա տերմինը), անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման դեպքում զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում:
Բացի այդ կա ևս մեկ տարբերություն:
Անձնագրային ծառայություններ դիմելիս անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրք չի գանձվում, իսկ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար մեկ տարվա դիմաց գանձվում է 1.000 դրամ:
Իրազեկում հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման վերաբերյալ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more