▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպան է եղել Իսահակյան գյուղի անասնաբույժը․ այս գյուղում սիբիրյան խոց է տարածված

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում երեկվանից սիբիրյան խոց է տարածվել․ անկում են ապրել վեց գլուխ խոշոր ու նույնքան էլ մանր եղջերավոր անասուններ։

7 անձ էլ՝ 5 տղամարդ և 2 կին սիբիրյան խոցի ախտանիշներով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։ Aravot.am-ին հայտնի  է դարձռլ, որ այսօր ինքնասպանություն է գործել գյուղի անասնաբույժը, որը տարեց տղամարդ է։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը քիչ առաջ հաստատել է  տեղեկությունը՝ մանրամասնելով, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Իսահակյան գյուղում, անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել տարեց տղամարդ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more