«Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ջերմաստճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով, տեղումները նորմայից պակաս կլինեն»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Առաջիկա 5 օրերի ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստճանը Արարատյան դաշտում կտատանվի 28-29-ի սահմաններում, նույնը նաև Սյունիքի հովիտներում: Ամսական միջին ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 12-14 աստիճան, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է 6-8 աստիճան, որը նորմայի սահմաններում է: Լոռիում կհասնի 10, Տավուշում՝ 12-13, Վայոց Ձորի հովտային շրջաններում մինչև 14, իսկ լեռնային շրջաններում՝ 7-8 աստիճանի: Սյունիքի մարզի հովտային շրջաններում սպասվում է 13-15 աստիճան տաքություն, Երևանում՝ 13»,-նշեց Զարուհի Պետրոսյանը:
Անի Կարապետյան