«Զարմանում եմ, ինչի՞ ենք սենց չարը ու ապերախտ: Վերջերս մի լրագրող իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Ճամփորդի» ու Արիանայի մասին: Գրել էր, որ ուրախ է, որ Լևոն Արոնյանի կինը Հայաստանում բիզնես է անում, միայն տխրում է, թե թերթն ինչու է այդքան անհետաքրքիր: Ու որ պատրաստ է հանդիպել ու իր անգին խորհուրդներով օգնել մեզ: Հիմա ասածս ինչ է: Հարգելի լրագրող, Արիանան ԲԻԶՆԵՍ չի անում, այլ սոցիալական նախագիծ է անում: Ու ես իսկապես կուզեի, շաաաատ կուզեի, որ դուք էլ այսպես տակ տված բիզնես անեիք, շաբաթական միլիոններ ծախսեիք ու անվճար թերթ բաժանեիք այն տատիկ-պապիկներին, անապահովներին, ովքեր չունեն ինտերնետ, չունեն փող, որ թերթ առնեն: Ու «Ճամփորդն» իրենց համար քաղաքի մասին ինֆորմացիայի միակ աղբյուրն է: Հասկանում եմ, որ Ձեզ համար «Ճամփորդի» բարի ու դրական նյութերը անհետաքրքիր են, որովհետև չեն պարունակում Ես Արիանայի փոխարեն լինեի, կթքեի Հայաստանի վրա էլ, հայերի վրա էլ, փողերս չէի ծախսի, կգնայի իմ Ավստրալիայում ինձ համար զագար կընդունեի: Բայց քանի որ ինքն ինձ պես չար չի, սովորական աշխատողի պես հագնում է «Ճամփորդի» շապիկը, կեդերը ու փողոցում թերթ է բաժանում: Լինքը դնում են հատուկ բարի լրագրողի համար, որ հանկարծ հետո չասի ֆոտոշոփ է , նման բան չի եղել»,- գրել է «Ճամփորդ» թերթի խմբագիր Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում:
Ինչո՞ւ ենք այսպես չար ու ապերախտ.Գոհար Հայրապետյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more