▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու չպետք է մտահոգվի հասարակությունը, եթե բանակցության սեղանին տարածքային փոխզիջման հարցն է դրված

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երբ անընդհատ հասարակությունը կամ փորձագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում տարածքային զիջումների մասին, ինձ համար չափազանց անհասկանլի է հակառակ կողմի արձագանքն ու որակավորումները, թե այս ամենն արհեստածին խուճապ է և իբր շահարկվում է իշխանության դեմ։ Բայց կարծեմ հենց այդ նույն իշխանությունն է այսքան տարի բանակցային գործընթացքում քննարկել 5 շրջանները Ադրբեջանին հաձնելու հարցը։ Սա է, այլ բան չի եղել բանակցային սեղանին, և եթե տեսականորեն այս իշխանությունը համաձայն է եղել տարածքենր տալ, ուրեմն ինչպես կարող է Արցախյան հարցի լուծման այս տարբերակը ինչ-ինչ փորձագետների կամ ընդդիմադիրների մոնիպուլյացիայի արդյունքը լինել։ Եվ վերջապես, ինու չպետք է հասարակությունը մտահոգություն հայտնի այս ուղղությամբ, երբ չորս կողմից մեզ դա են պարտադրում, իսկ մեր իշխանությունը համաձայն է այդ տարբերակի հետ։

Կարեն Համբարձումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more