▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են ուզում գերտերությունների կողմից ասպարեզ իջեցված ԻՊ-ի զինյալները

Ի՞նչ են ուզում գերտերությունների կողմից ասպարեզ իջեցված, իսկ հիմա վերահսկողությունից դուրս եկած ԻՊ-ի զինյալները: Քանի որ Իրաքում ԻՊ-ի զինյալները «համտեսեցին» նավթը, որոշեցին այլևս չսպասել հովանավորի կողմից իջեցվող գումարներին և սեփական ուժերով սկսեցին իրար հետևից գրավել նավթահորորն ու տնօրինել ըստ իրենց հայեցողության: Այժմ այդ զինյալներին հետաքրքրում է միայն մեկ բան՝ ՆԱՎԹ:

Արևմուտքը վաղուց էր հասկացել, որ սխալ է թույլ տվել, սակայն Արևմուտքի դաշնակից Թուրքիան թույլ չէր տալիս Արևմուտքին իր երկրի տարծքը տրամադրել ԻՊ-ի զինյալներին օդային հարվածներ հասցնելու համար, դե Թուրքիան իր հեռահար նպատակներն ուներ:

Նա ցանկանում էր Սիրիային ծնկի բերել հենց իսլամիստների միջոցով: Սակայն, ինչպես ասում են՝ ուրբաթը շուտ եկավ քանց շաբաթ: Իսլամիստները այլևս աչք են դրել Տրաբիզոնի վրա, այսինքն` ելք դեպի ծով: Երեկ սրա մասին նաև ակնարկել է Էրդողանը՝ ասելով. «Մենք թույլ չենք տա նույնիսկ գետնի տակով ելք ունենան դեպի ծով...»։

Սակայն, կարծում եմ այլևս ուշ է, գնացքը շարժվել է և կա՛մ կմարվի ԻՊ-ի զինյալների գործողությունները և կդառնան պատմություն, կա՛մ էլ կհասնեն մի կողմից Սև ծով, մյուս կողմից` Կասպից ծով, չէ՞ որ այնտեղ ևս նավթահորեր կան...

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more