Արդեն 4-րդ անգամն է՝ որդուս տանում ու պահում են, հետո բաց թողնում. փաստերը իրականությանը չեն համապատասխանում: Որդիս կրակն է ընկել իր հոր ձեռքը, որ հերը չի գնում պետության հետ համագործակցության ու ներքին կարգով «ստուկաչ» չի դառնում,-այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Առավոտ-ն է գրում, նշելով, որ որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստ էր նշանակված: Նա մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, այսօր որոշեց վերացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը ու նրա նկատմամբ 5 մլն դրամ գրավ կիրառեց: Գյումրու քաղաքապետը լրագրողների հետ զրույցում այսօր նաեւ անդրադարձավ ՔՊ-ականներին, ասաց՝ ՔՊ-ն խայտառակում է Նիկոլ Փաշինյանին. «Իր թիմը իրեն խայտառակում է : Եթե ինքը նստած տեղը խորհրդակցության ժամանակ… էն տղու անունն ի՞նչ էր՝ էն չաղ, մեծ գլխովը՝ ուղարկում է նարկոդիսպանսեր, որ ասում են նարկոման է: Ասում են՝ նույնիսկ «պառնոյ» է գնացել, թռել է, տակը ջուր չի եղել, ընկել՝ ոտքն է ջարդել: Հիմա դրան բան ասե՞մ»:
Լրագրողներից մեկը ճշտեց՝ ո՞ւմ նկատի ունի «չաղ, մեծ գլխով տղա» ասելով, գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի՞ն, Վարդան Ղուկասյանն ասաց՝ այո:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում
Էն չաղ, մեծ գլխով տղեն «պառնոյ» է գնացել, թռել է, տակը ջուր չի եղել, ընկել՝ ոտքն է ջարդել. Վարդան Ղուկասյանը՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանի մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more