▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փեթակները տեղափոխելիս մեղուները խայթել են 74-ամյա վարորդին. տեղում մահացել է

Օգոստոսի 2-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Չարենցավանի շտապօգնության խումբը մեղվի խայթոցի վերաբերյալ կանչով մեկնել է Արզական գյուղ, որտեղ այգետնակի հարակից տարածքում հայտնաբերել է տղամարդու դի, սակայն մոտենալ չի կարողացել, քանի որ մեղուները հարձակվել են իրենց վրա և խայթել բժշկուհուն։ Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Սարգիս Օ․-ին պատկանող մեղվի փեթակները տեղափոխելու ժամանակ փեթակներից դուրս են եկել մեղուները և հարձակվել ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 74-ամյա Վաչագան Հ․-ի վրա, որը չի կրել պաշտպանիչ հագուստ։

Նա ստացել է մեղվի բազմաթիվ խայթոցներ, ինչի հետևանքով մահացել է։
 

info@asekose.am/095519696
Հասարակություն more