ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ԾիծեռնակԱմբերդ, կամ Պետրոսն ու ընտանեկան բյուջեն
Գիշերվա ուշ ժամի մեր սիրելի Պետրոս Ղազարյանն էլի ինձ էր հիշել ու գրառում էր կատարել: Երևի ԿԳՄՍ նախարարության պատիվը փրկելու ուղղությամբ գործադրած ջանքերը տանը ոչ բավարար են գնահատվել: Պետրոսն էլի մոռացել է, որ հարկատուների հաշվին է աշխատավարձ ստանում ու տուն պահում: Նա շարունակաբար մոռանում է, որ «Առաջին ալիք»-ը պապական բոստանը չի և որ ուղիղ եթերի պարտավոր է հրավիրել ոչ միայն ցանկալի անձանց՝ իր կնոջ պատիվն ու վերջինիս ղեկավարած նախարարության անկում ապրող վարկանիշը փրկելու, այլև հակադիր տեսակետներ ներկայացնելու համար:
Հատուկ Պետրոս Թավշածինի համար կրկնում եմ քննարկման հիմնական թեմաները, որոնք հիմք են հանդիսանում քրեական գործ հարուցելու համար:
• Հանցավոր գործունեություն Ծիծեռնակաբերդում և հանրապետական նշանակության հուշարձանի զգալի հատվածի ոչնչացում՝ ի հակադրություն հաստատված նախագծում արձանագրված պահանջների:
• Խոտան ու հակագիտական բովանդակությամբ դպրոցական դասագրքերի տպագրություն և կիրառում հանրակրթական դպրոցում՝ ակնհայտ քաղաքական պատվերի իրականացման հիմքով: Հարակից գործողություններ՝ մանկավարժների ու գիտնականների ահաբեկում, գիտական համայնքի միահամուռ կարծիքի անտեսում:
• Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղ գտած անօրինականությունների, փողերի լվացման ու կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի կոծկում:
• Կարճ՝ ո՞ւր մնաց Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարը, որը վճարվել էր պետբյուջեից, ասել կուզի՝ ՀՀ հարկատուների հաշվին:
Իսկ վերջում մաթեմատիկայի հատուկ դասընթաց Պետրոսի ու իր կարճ մտքերը հավանող ծովախոզուկների համար.
Ամբերդի վերականգման համար պետբյուջեից ԿԳՄՍ-ն հատկացրել է 400 միլիոն դրամ: Սա փաստ է: Մաքրման ու վերականգման աշխատանքները իտալացի վարպետների ներգրավմամբ տևելու են ավելի քան 2 տարի: Տեղում աշխատելու է շինարարական մեծ կռունկ:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մի հատվածի, թանգարանի մասնաշենքի կտուրի մի հատվածի ու խոտածածկույթի թարմացման համար աշխատանքները տևելու են մեկ տարի և դրա համար հատկացվել է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մոտ 800 միլիոն ՀՀ դրամ, այսինքն երկու անգամ ավելի գումար:
Հիշեցնեմ, որ ըստ հաստատված բյուջեի, հուշահամալիրի մեկ քարի ապամոնտաժման ու կրկին նույն տեղում տեղադրելու համար նախատեսվել է 430,000 դրամ կամ 1100 ԱՄՆ դոլար: Հասկացա՞ք:
Հիմա հարց գիտակներին:
Ուշադիր նայեք Ամբերդի վերականգման ծավալներին, հաստատված բյուջեին ու Ծիծեռնակաբերդում ջրահեռացման պատրվակի տակ քարերի ապամոնտաժման ու կրկին նույն տեղում տեղադրելու բյուջեներին:
Ի՞նչ ենք տեսնում
ՊԱՏԱՍԽԱՆ: Տեսնում ենք ակնհայտ կոռուպցիոն ռիսկ, ամենայն հավանականությամբ՝ ատկատներ նախապատրաստելու հիմքերով: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ չի կարող Ամբերդի երկու անգամ ավելի տևողությամբ շինարարական-վերականգնողական աշխատանքները արժենալ երկու անգամ ավելի քիչ, համեմատությամբ մեկ տարվա ընթացքում Ծիծեռնակաբերդում նախատեսված տասնապատիկ անգամ փոքր ծավալներից: Տարբերությունը մոտ մեկ միլիոն դոլար է:
Ջերմագին ողջյուններ ՀՀ քննչական կոմիտեին, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին:
Մինչ այդ անգլիացի գիտնականները կպարզեն, թե այս երկու տարիների ընթացքում ո՞վ է շատ փող բերելու Պետրոսենց տուն՝ ընտանեկան բյուջեն համալրելու և կյանքի որակը բարձրացնելու համար:
Բա՞ Պետրոս ջան: Մյուս անգամ որ ինձ էլի հիշես, քեզ բյուզանդական կայսրերն էլ չեն փրկի»:
***
Դիտեք նաև՝