ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց երեկ Վանաձորում տեղի ունեցած ծեծկռտուքից, որին մասնակից է եղել «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արկադի Փելեշյանը: Ըստ Բիշարյանի` եղել է քաշքշուկ:
Հավելենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀՎԿ (նախկին ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, բերման է ենթարկվել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Փելեշյանը ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ-Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին:
Տեսանյութը` Armlur.am-ի