▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ արտակարգ վիճակում է հայտնվել Գագիկ Սուրենյանը հանգստյան օրերին

«Շաբաթ օրը եթերից հետո գնում եմ Ամբերդ՝ մեր օդերևութաբանական կայան: Քաղաքից նոր դուրս էի եկել, կանգնեցի բենզին լցնելու: Բենզալցակայանի աշխատողը այնքան տարվեց եղանակային պայմանների մասին հարցերով, որ բենզինի տեղը լցրեց սալյարկա: Մենակ իմ մեքենայի մեջ կարային բենզինի տեղը սալյարկա լցնեին, ես էլ դառնայի տրակտորի շոֆեր ու տռտռալով հասնեի Ամբերդ, ամեն րոպե աղոթելով, որ մեքենայի շարժիչը չխփի ու ես գիշերվա ժամը 12-ին չմնամ սարերի վրա: Գոնե լավ է ազնվություն ունեցավ գտնել ինձ ու հայտնել, որ սխալմամբ բենզինի տեղը սալյարկա է լցրել»,-գրել  է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալԳագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more