ԱՄՆ Բրուքինգս ինստիտուտի ազգությամբ թուրք վերլուծաբան, թուրքական ծրագրերի տնօրեն Օմեր Թաշփընարը թուրքական «Todays Zaman» լրատվակայքում ուշագրավ հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայում խոսքի ազատության բռնի սահմանափակումներին, որոնք անհնար են դարձնում Ցեղասպանության ընդունումը և դրա ազատ քննարկումը:
Հոդվածում Թաշփընարը մասնավորապես նշում է. «Ես բազմաթիվ տարիներ գրել եմ Հայոց ցեղասպանության մասին: Այդ խնդին ինձ համար ունի ոչ միայն մեծ զգացմունքային նշանակություն ունի, այլև էթնիկ և պատմական նշանակություն: Դա այն պատճառով չէ, որ ես հանկարծ հայտնաբերել եմ իմ հայկական ծագումը, այլ այն պատճառով, որ 1915-ն ինձ համար անձնական հարց է, քանի որ այն իմ կյանքում վճռական դերակատարություն է ունեցել` իմ կարիերան դիվանագիտությունից տեղափոխելով ակադեմիական շրջանակներ:
Ես չանցա դիվանագիտական ծառայության, քանի որ ձերբակալվեցի 20 տարի առաջ, երբ ես դեռ 25 տարեկան զբոսավար էի: Իսկ ո՞րն էր պատճառը: Ես համարձակվել էի պատասխանել Անկարայում գտնվող «անատոլիական քաղաքակրթությունների» թանգարան այցելած ամերիկացի զբոսաշրջիկների` 1915-ի վերաբերյալ տված հարցերին: Այդ օրը փոխեց իմ կյանքը: Ես միամիտ չէի, գիտեի, որ այդ հասարակությունում ռիսկային կլինի նման հարցերին պատասխանելը: Երևի ես կխուսափեի այդ ամենից, եթե նրանք ինձ առաջին հերթին չհարցնեին, թե արդյո՞ք Թուրքիայում կա խոսքի ազատություն: Փորձելով ավելի պարզ արտահայտվել` ես սարկազմով պատասխանեցի. «Այո, կա խոսքի ազատություն, սակայն խոսքից հետո ազատ մնալը չափազանց դժվար է»: Ես չէի կարող պատկերացնել, որ իմ կատակը կարող է վերածվել իրական մարգարեության:
Այն բանից հետո, երբ ես խմբին սկսեցի բացատրել, թե ինչու է «ցեղասպանություն» տերմինը խնդրահարույց թուրքական կառավարող շրջանակների համար` ինձ ձերբակալեցին թանգարանի պահպանության աշխատակիցներն ու հանձնեցին ոստիկանական բաժանմունք, որտեղ 5 ժամ շարունակ հարցաքննեցին: Թուրքական իրավապահ մարմինների հետ այդ անսպասելի հանդիպումը ինձ մի քանի բան հստակորեն ապացուցեց: Առաջին հերթին ես հասկացա, թե ինչքան դժվար է հայկական ծագումով մարդկանց կյանքը Թուրքիայում: «Դու հա՞յ ես»՝ սա առաջին հարցն էր, որ ինձ տվեցին ոստիկանները: Երբ ես ասացի «ոչ», ոստիկանը սկսեց ծիծաղել ու ասաց, որ ես առաջին թուրք դավաճանը չեմ, որին նրանք հարցաքննում են: Այդ օրը ես զարմանքով հասկացա, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը Թուրքիայում, եթե իմ անունը Օմերի փոխարեն Օնիկ լիներ:Ես արդեն լիովին վստահ էի, որ այլևս չեմ ցանկանում դառնալ դիվանագետ: Ես գիտեի, որ դիվանագետները վերածվում են պետության փաստաբանի: Ես չեմ կարող ասել, թե արդյո՞ք այդ օրն ինձ համար ողբերգական էր, բայց մի բան հաստատ է, որ զբոսավարի ձերբակալությունը միայն այն բանի համար, որ նա խոսել է 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին` խորը էմոցիոնալ և ինտելեկտուալ հետք թողեց իմ կյանքում: Մի վայրկյանում Թուրքիայում առկա խնդիրները իմ աչքերում ու մտքերում առաջացրին խիստ անձնական անհանգստություն:
Ես հիշում եմ այն գիշեր հորս հետ իմ խոսակցությունը: Հայրս դիվանագետ էր. երբ նա իմացավ եղելության մասին, հեգնական տոնով և քիչ էլ չարությամբ հարցրեց. «Դու մտածում էիր, թե Շվեդիայու՞մ ես ապրում»: Դա պատճառ հանդիսացավ, որ ես հրաժարվեմ արտգործնախարարության քննությունից:
Ես հրաժարվեցի դիվանագետի կարիերայից ու վճռեցի զբաղվել ակադեմիական գիտություններով` այդ իսկ պատճառով մեկնեցի ԱՄՆ: Միացյալ Նահանգներում ես ատենախոսություն գրեցի` «Ինքության խնդիրը Թուրքիայում» թեմայով: Իմ ուշադրությունը կենտրոնացել էր քեմալականության` հանրապետության պաշտոնական գաղափարախոսության, և քրդական հարցի ու քաղաքական իսլամի փոխհարաբերության վրա: Այդ պահից ես սկսեցի աշխատել վերլուծական խոշոր կենտրոններում, ու իմ մեջ նկատվեցին քրդամետի, իսլամամետի ու հայամետի միտումներ: Եթե ես այդպես չվարվեի, ապա իմ միակ այլընտրանքը կլիներ այն, որ պետք է աշխատեի թուրքական դիվանագիտությունում` ստիպված լինելով ասել «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն», «անջատողական ահաբեկչական կազմակերպություն» Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն և խոսել տարբեր «հեղաշրջման» փորձերի, ինչպես նաև կաշառակերության հետաքննությունների մասին»:
ԱՄՆ Բրուքինգս ինստիտուտի ազգությամբ թուրք վերլուծաբան, թուրքական ծրագրերի տնօրեն Օմեր Թաշփընարը թուրքական «Todays Zaman» լրատվակայքում ուշագրավ հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայում խոսքի ազատության բռնի սահմանափակումներին, որոնք անհնար են դարձնում Ցեղասպանության ընդունումը և դրա ազատ քննարկումը: Հոդվածում Թաշփընարը մասնավորապես նշում է. «Ես բազմաթիվ տարիներ գրել եմ Հայոց ցեղասպանության մասին: Այդ խնդին ինձ համար ունի ոչ միայն մեծ զգացմունքային նշանակություն ունի, այլև էթնիկ և պատմական նշանակություն: Դա այն պատճառով չէ, որ ես հանկարծ հայտնաբերել եմ իմ հայկական ծագումը, այլ այն պատճառով, որ 1915-ն ինձ համար անձնական հարց է, քանի որ այն իմ կյանքում վճռական դերակատարություն է ունեցել` իմ կարիերան դիվանագիտությունից տեղափոխելով ակադեմիական շրջանակներ:
Ես չանցա դիվանագիտական ծառայության, քանի որ ձերբակալվեցի 20 տարի առաջ, երբ ես դեռ 25 տարեկան զբոսավար էի: Իսկ ո՞րն էր պատճառը: Ես համարձակվել էի պատասխանել Անկարայում գտնվող «անատոլիական քաղաքակրթությունների» թանգարան այցելած ամերիկացի զբոսաշրջիկների` 1915-ի վերաբերյալ տված հարցերին: Այդ օրը փոխեց իմ կյանքը: Ես միամիտ չէի, գիտեի, որ այդ հասարակությունում ռիսկային կլինի նման հարցերին պատասխանելը: Երևի ես կխուսափեի այդ ամենից, եթե նրանք ինձ առաջին հերթին չհարցնեին, թե արդյո՞ք Թուրքիայում կա խոսքի ազատություն:
Փորձելով ավելի պարզ արտահայտվել` ես սարկազմով պատասխանեցի. «Այո, կա խոսքի ազատություն, սակայն խոսքից հետո ազատ մնալը չափազանց դժվար է»: Ես չէի կարող պատկերացնել, որ իմ կատակը կարող է վերածվել իրական մարգարեության: Այն բանից հետո, երբ ես խմբին սկսեցի բացատրել, թե ինչու է «ցեղասպանություն» տերմինը խնդրահարույց թուրքական կառավարող շրջանակների համար` ինձ ձերբակալեցին թանգարանի պահպանության աշխատակիցներն ու հանձնեցին ոստիկանական բաժանմունք, որտեղ 5 ժամ շարունակ հարցաքննեցին: Թուրքական իրավապահ մարմինների հետ այդ անսպասելի հանդիպումը ինձ մի քանի բան հստակորեն ապացուցեց: Առաջին հերթին ես հասկացա, թե ինչքան դժվար է հայկական ծագումով մարդկանց կյանքը Թուրքիայում: «Դու հա՞յ ես»՝ սա առաջին հարցն էր, որ ինձ տվեցին ոստիկանները: Երբ ես ասացի «ոչ», ոստիկանը սկսեց ծիծաղել ու ասաց, որ ես առաջին թուրք դավաճանը չեմ, որին նրանք հարցաքննում են: Այդ օրը ես զարմանքով հասկացա, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը Թուրքիայում, եթե իմ անունը Օմերի փոխարեն Օնիկ լիներ:Ես արդեն լիովին վստահ էի, որ այլևս չեմ ցանկանում դառնալ դիվանագետ:
Ես գիտեի, որ դիվանագետները վերածվում են պետության փաստաբանի: Ես չեմ կարող ասել, թե արդյո՞ք այդ օրն ինձ համար ողբերգական էր, բայց մի բան հաստատ է, որ զբոսավարի ձերբակալությունը միայն այն բանի համար, որ նա խոսել է 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին` խորը էմոցիոնալ և ինտելեկտուալ հետք թողեց իմ կյանքում: Մի վայրկյանում Թուրքիայում առկա խնդիրները իմ աչքերում ու մտքերում առաջացրին խիստ անձնական անհանգստություն: Ես հիշում եմ այն գիշեր հորս հետ իմ խոսակցությունը: Հայրս դիվանագետ էր. երբ նա իմացավ եղելության մասին, հեգնական տոնով և քիչ էլ չարությամբ հարցրեց. «Դու մտածում էիր, թե Շվեդիայու՞մ ես ապրում»: Դա պատճառ հանդիսացավ, որ ես հրաժարվեմ արտգործնախարարության քննությունից: Ես հրաժարվեցի դիվանագետի կարիերայից ու վճռեցի զբաղվել ակադեմիական գիտություններով` այդ իսկ պատճառով մեկնեցի ԱՄՆ: Միացյալ Նահանգներում ես ատենախոսություն գրեցի` «Ինքության խնդիրը Թուրքիայում» թեմայով: Իմ ուշադրությունը կենտրոնացել էր քեմալականության` հանրապետության պաշտոնական գաղափարախոսության, և քրդական հարցի ու քաղաքական իսլամի փոխհարաբերության վրա: Այդ պահից ես սկսեցի աշխատել վերլուծական խոշոր կենտրոններում, ու իմ մեջ նկատվեցին քրդամետի, իսլամամետի ու հայամետի միտումներ: Եթե ես այդպես չվարվեի, ապա իմ միակ այլընտրանքը կլիներ այն, որ պետք է աշխատեի թուրքական դիվանագիտությունում` ստիպված լինելով ասել «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն», «անջատողական ահաբեկչական կազմակերպություն» Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն և խոսել տարբեր «հեղաշրջման» փորձերի, ինչպես նաև կաշառակերության հետաքննությունների մասին»:
armeniangenocide100.org