Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրվանից տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Աշխատանքային օրը կարելի է սկսել լավ երաժշտությամբ։ Ռուբեն Հախվերդյանի այս երգը մեր սիրելի մայրիկների, տատիկների, հորաքույրների, մորքույրների մասին է։ Լավ օր բոլորիդ»:
Նա նաև լուսանկար է հրապարակել, որում Փաշինյանի սեղանին դրված է «պողպատե մանդատ» գրությամբ մուրճը։
Հավելենք, որ օգտատերերից մեկն, արձագանքելով տեսանյութին, գրել է․«Առավոտը սկսենք ճիշտ երաժշտությամբ:
Բարի լույս, պարոն անհույս... »