«Երևանում լուրջ խնդիր ունենք, բազմաթիվ շենքերի շինարարությունը կանգնել է, որովհետև ժողովուրդը չի կարողանում տներ գնել: ԿԲ-ն 6,75 տոկոսով վարկեր է տալիս բանկերին, բայց բանկերը մի 10 տոկոս էլ ավելացնում են վրեն, 15-25 տոկոսով հիպոթեքային վարկեր են տալիս ժողովրդին, իսկ զարգացած երկրներում ԿԲ-ն 4-4,5 տալիս է, բանկերը 0,5-1,5 տոկոս են ավելացնում ու ժողովրդին վարկ տալիս»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հարց բարձրացրեց ընդդիմադիր Պեդրո Զարոկյանը: «Արդյո՞ք կոռուպցիոն գործարքներ չեք տեսնում ԿԲ-ից ու բանկերի մենաշնորհային դիրքերից: Պարոն Ավինյանն աչքերն է ֆռռացնում. ստեղ լուրջ խնդիր կա: Այս հարցը պետք է բարձրացնեք՝ որպես քաղաքապետ»,- շարունակեց ավագանու անդամը: *** |
«Պարո՛ն Ավինյան, մի հատ իմ աչքերի մեջ նայեք՝ բան ասեմ. մեկ-մեկ իմ ելույթները դրեք, լսեք: Էս խնդրի մասին տարիներ առաջ եմ ասել, ասել եմ, որ շինարարներն էս օրին են ընկնելու, որ քաղաքացիներն անտուն են մնալու, ասել եմ, որ գույքահարկը շատ եք բարձրացնում, ո՞ր մեկն եք լսում: Ասում եք՝ եկամուտների մեջ չենք պլանավորել, էտի նորմալ ա՞: Պատրաստ եմ մի օր անվճար բացատրել բյուջետային պլանավորումը»,- հայտարարեց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանը: Քննարկվում է Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի արտոնություններ սահմանելու ու համայնքի բյուջեից վճարումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող եկամուտների հաշվառման պետի ժպ-ն ասաց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել դեռևս կառուցման փուլում գտնվող շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները: Բազմաթիվ կառուցապատողներ ապագայում կհայտնվեն սնանկության եզրին, հազարավոր ընտանիքներ չեն ստանա խոստացված բնակարանները: Հաշվի առնելով խնդիրները՝ առաջարկվում է հնարավորություն տալ ավագանուն Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած բազմաբնակաանների կառուցապտողների նկատմամբ կիրառել արտոնություններ: |
«Երևանում բազմաթիվ շենքերի շինարարությունը կանգնել է, որովհետև ժողովուրդը չի կարողանում տներ գնել»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more