▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18 հարկանի շենքի հարցը չզեկուցվողների արանքում էին ծածուկ խցկել․ Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց

***

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բնակիչները հաղթանակ չեն համարում, որ իրենց ակցիայի պահին Տիգրան Ավինյանը հանեց նիստի օրակարգից 18 հարկանի շենքի շինթույլտվության հարցը , որն, ի դեպ, չզեկուցվող հարցերի արանքում էին ծածուկ խցկել ու աղմուկ բարձրացրին առավոտից Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչները։ Ակցիան շարունակվում է , հիմա էլ պահանջում են Ավինյանն անձամբ ներս հրավիրի բնակիչներին ու երաշխիքներ տա, որ կառուցապատողի հետ կբանակցի եւ կգա համաձայնության , որպեսզի դեռեւս 2007-ին վերջինիս օտարած Նոր Նորքում այգու տարածքը մնա խաղահրապարակ, փոխարենը կառուցապատողին մեկ այլ տարածքում հողակտոր առաջարկվի»։

Տեսանյութերը՝ Սյուզի Բադոյանի

***

Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ․ բնակիչները դեմ են Գայի պողոտայում բարձրահարկի կառուցմանը

18-հարկանի բարձրահարկի կառուցումը նախատեսվում է իրականացնել մի քանի բազմաբնակարան շենքերի հենց մեջտեղում՝ խաղահրապարակի փոխարեն։ Բնակիչները վրդովված են ոչ միայն խիտ կառուցապատման պատճառով, այլև նշում են՝ անվտանգության խնդիր էլ կա, արտակարգ դեպքերում, օրինակ, հրշեջ մեքենա չի կարողանալու շենքին մոտենա։ 

Շենքի կառուցման թույլտվության հարցը հանվեց Երևանի ավագանու նիստի օրակարգից, դրան կանդրադառնան մտքերի փոխանակության ժամանակ։

***

«Հանրապետությունից» Անի Խաչատրյանն առաջարկեց օրակարգի 13-րդ հարցը հանել օրակարգից, հետո հարցի շուրջ քննարկում կազմակերպել: Նշենք, որ այն վերաբերում էր Նոր Նորքի Գայի պողոտա 45/6 բազմաբնակարան շենքի կառուցմանը նախնական համաձայնություն տրամադրելուն: Տիգրան Ավինյանն ասաց՝ ընդունում է առաջարկը, հանում է հարցը: Ընդդիմադիր Մանուկ Սուքիասյանը հակադարձեց՝ առաջարկելով չհանել օրակարգից ու դարձնել զեկուցվող: Ավինյանն արձագանքեց. «Մեր՝ քննարկումից հանելուց, ընդունելուց, շատ բան չի փոխվում, բայց կարող ենք քննարկել, բայց արդեն հանել ենք օրակարգից: Էսօր ունենալու ենք մտքերի փոխանակություն, կարող ենք լսել միմյանց՝ հարցի շուրջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more