▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իջևանում անհայտ անձը ծեծել է 69-ամյա կնոջը, գումար պահանջել, սակայն նրա մոտ ընդամենը 260 դրամ է եղել

«Փաստինֆո»-ն գրում է.

Իջևանում անհայտ անձը խաբեությամբ ներս է սողոսկել 69-ամյա կնոջ տուն, ծեծել նրան ու սպանության սպառնալիքով պահանջել է հեռախոս և գումար:

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ ուշ երեկոյան. անհայտ անձը փայտ վաճառելու պատրվակով ներս է մտել կնոջ տուն, ծեծել նրան, կոկորդից բռնելով տվել է սպանության սպառնալիքներ, ապա պահանջել է իրեն գումար ու հեռախոս տալ:

Այնուհետև նա ստուգել է կնոջ գրպանները, և բաճկոնի գրպանից գտնելով ընդամենը 260 դրամ՝ դիմել փախուստի:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more