▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Հովսեփյանը չի ուզում գնալ

 

armtimes.com-ը գրում է. ՀՀ պետեկամուտների կոմիտեում իսկական իրարանցում է: Դա պարզորոշ երեւում է նույնիսկ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունների քանակից: Վերջին 2-3 շաբաթներին դրանց թիվը, մեղմ ասած, կտրուկ աճել է:

Միայն այս ամսվա առաջին շաբաթում ՊԵԿ կայքում տեղադրված հաղորդագրությունների թիվը եղել է 10, այն դեպքում, երբ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնավարած ժամանակահատվածում միջին ամսական ցուցանիշը եղել է 6: Այսինքն հաղորդագրությունների հոկտեմբերյան միջին վիճակագրական ցուցանիշը մոտ 5 անգամ գերազանցում է նախկին ամիսների ցուցանիշը: Ու սա պատահական չէ: Խնդիրն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ մի կերպ չի կարողանում համոզել «Գազպրոմ Արմենիայի» ներկայիս տնօրեն Վարդան Հարությունյանին՝ ստանձնել ՊԵԿ ղեկավարի պաշտոնը: Վերջինս նախնական համաձայնություն էր տվել, բայց կարծես փոշմանել է: Ու այս անորոշ վիճակում ՊԵԿ ներկայիս ղեկավար  Հովհաննես Հովսեփյանը ջանում է ցույց տալ, որ ամբողջ եռանդով աշխատում է եւ փորձում է պահպանել իր պաշտոնը: Բայց դա նրան թերեւս չի հաջողվի: Կարեն Կարապետյանը չափազանց շատ է կարեւորում ՊԵԿ-ը եւ վճռական է տրամադրված այդ կառույցի ղեկավարի պաշտոնում իր կադրին նշանակելու հարցում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more