▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեւորականին ծեծած քաղաքապետի ՕԵԿ-ական թեկնածուն նախկինում դատված է եղել

armtimes.com-ին հայտնի է դարձել, որ Վանաձորի քաղաքապետի ՕԵԿ-ական թեկնածու Արկադի Փելեշյանը՝ Ական, որը ծեծի է ենթարկել հոգեւորականին, նախկինում դատված է եղել:

Կայքի տեղեկություններով, նա 2008 թվականին ակոհոլ օգտագործած վիճակում, իր ընկերներ Ա.Սաղաթելյանի եւ Վ.Դանիելյանի հետ վիճել է «Տիգնազ» ՍՊԸ-ին պատկանող խանութի աշխատողների հետ, տվել է հայհոյանքներ, խանգարել է հասարակական կարգը, ջարդել է խանութի ապրանքները:

Այսպիսով, սույն արարքի համար Արկադի Փելեշյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել տուգանքի ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի` 150.000 դրամի չափով:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Փելեշյանը ծեծի է ենթարկել Վանաձորի  Հայ-Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին:

Ահազանգը ստացել է Վանաձորի Տարոնի բաժինը, որի պետը Շարմազամովի եղբայր Էրիկ Շարմազանովն է, վերջինս էլ Փելեշյանի երեխաների կնքահայրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more