▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է անհետ կորած 36-ամյա կինը. որտեղ էր նա

 

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արալեզ գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված, հոգեկան հիվանդությամբ տառապող Սուսաննա Գալստյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 18-ին, Ս. Գալստյանը ողջ և անվնաս հայտնաբերվել է «Հարավ-Կովկասյան» երկաթգծի Նոր Կյանք գյուղի հատվածում: 

Ս. Գալստյանը հանձնվել է ծնողների հսկողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more