armtimes.com-ը գրում է. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատրանում դատավոր Յուրա Իսկոյանի նախագահությամբ (նստավայրը Մարտունի քաղաք) երեկ սկսվեց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի բողոքի քննությունն ընդդեմ Գեղարքունքի մարզի դատախազ Էդիկ Հարությունյանի եւ քննչական կոմիտեի քննիչ Մարատ Ավետիսյանի որոշումների դեմ:
Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղասարյանը դատարանում վիճարկել էր Մարտունի քաղաքի ավագանու որոշումը, որով իր ղեկավարած ընկերությանը պատկանող հողատարածքը համարել են համայնքային սեփականություն եւ օտարել: Գործը կարճվել էր, իսկ Թաթուլ Բաղդասարյանը բողոք է ներակայացրեց դատախազի եւ քննիչի՝ գործը կարճելու մասին որոշումների դեմ:
Դատավոր Յուրա Իսկոյանը նիստից առաջ թույլ չտվեց մեր թղթակցին նկարահանում իրականացենել առանց դատավարության կողմերի կարծիքը նույնիսկ հարցնելու: Դատարանն էլ ապահովված չէր տեխնիկական սարքավորումներով, որպեսզի դատաքննության արձանագրությունը կազմվեր համակարգչով: Ողջ նիստի ընթացքում արձանագրությունը կազմվում էր թուղթ ու գրիչով:
Թաթուլ Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց իր բողոքը՝ նշելով, որ գործով քննիչը ուշադրություն չի դարձրել իր ներկայացրած փաստարկներին: Դատարանը մոտ 30 րոպե Բաղդասարյանին լսելուց հետո պարզաբանումներ փորձեց ստանալ դատախազից:
Գործով վերահսկող դատախազի խոսքով՝ Թաթուլ Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթացել է նախաքննություն, որի ընթացքում 700 էջանոց գրություն է կազմվել: Քրգործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ու վերլուծությամբ պարզվել է, որ կադաստրի տրամադրած վկայականում կատարվել է կեղծիք կադատրի նախկին պետ Սամվել Ստեփանյանի կողմից: Նա նշեց, որ կատարվել բազմակողմանի քննություն, որից հետո Թաուլ Բաղդասարյանը բողոք է գրել մարզի դատախազին, որի քննության արդյունքում 2016 թվականին բողոքը մերժելու որոշում է կայացվել: 17.06.2016 թվականին գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն:
Դատավորը դատախազին հարցրեց, թե ե՞րբ է կարճման որոշումը բողոքարկվել, ե՞րբ է դատախազը նայել գործը եւ ե՞րբ է որոշումը հանձնվել բողոքաբերին: Ըստ Էդիկ Հարությունյանի, 14.06.2016 թվականին քրեական գործը կարճված վիճակով ուղարկվել է մարզի դատախազություն օրինականությունը ստուգելու համար: Դրանից հետո Էդիկ Հարությունյանը 27.07.2016 թվականին իր որոշումն ուղարկել է Թաթուլ Բաղդասարյանին: Վերջինս դատախազին հարցրեց, թե ինքը կարո՞ղ էր որպես սեփականատեր կադաստրի պետին ասեր՝ կեղծիք կատարի իր շահերին դեմ: Էդիկ Հարությունյանը պատասխանեց, որ ժամանակին Թաթուլ Բաղդասարյանն ու Կադաստրի տարածքային կառույցի ղեկավար Սամվել Ստեփանյանն ըկերներ են եղել եւ նախնական պայմանավորվածութուն են ունեցել տվյալ տարածքում «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի հետ միասին գազալցակայան կառուցելու: Որից հետո չեն կարողացել գազալցակայանի թույլտվությունը ստանալ, Թաթուլ Բաղդասարյանը դիմել է կադաստրի աշխատակցին, ասել, որ տվյալ տարածքը մտցնեն իրեն պատկանող ընկերության տարածքում եւ օրինականացնելուց հետո կշարժվեն առաջ, որից հետո համաձայնութայն չեն եկել եւ ամեն մեկն իր մասնաբաժինը վաճառել է: Դատախազն ընդգծեց, որ սույն գործը երեք դատական համակարգով անցել է եւ որեւէ խնդիր չի եղել:
Թաթուլ Բաղդասարյանն անդրադարձավ ավագանու որոշմանը եւ հարցեց դատախազին՝ ավագանի կարո՞ղ էր իր սեփականության գիրքը դնել ավագանու որոշման հիմքում, թե չէ, որից հետո դատարանին ներկայացրեց կադաստրի այն կոդերը, որոնց վրա կառավարության որոշումը չէր կարող տարածվել:
Էդիկ Հարությունյանը նշեց, որ ինքն իրավասու չի պատասխան տալ դատարանի կայացրած որոշման համար, որից հետո աղմկահարույց մի հայտարարություն արեց. «Կեղծիքը մենք հիմնավորել ենք, թե ով էր արել: Արձանագրեք՝ քրեկան գործում ունենք առերես հարցաքննության արձանագրություն: Սամվել Ստեփանյանը (Կադաստրի նախկին պետ) իր աշխատասենյակում նստած է եղել, երբ Թաթուլ Բաղդասարյանը նշված խնդրանքով դիմել է, որ այդ չափագրումն ավելացրա, տուր: Չի համաձայնվել: Զանգել է Բաղմանյան Հայկազին, հեռախոսը տվել է, ասել է խոսա: Բաղմանյան Հայկազն ասել է արա, էն էլ դրել արել է կեղծիքը»:
Դատախազի խոսքով՝ հետո երբ խժդժություն է եղել, Թաթուլ Բաղդասարյանը նեղացել է եւ շահարկում է փաստաթղթերը: Թաթուլ Բաղդասարյանը Դատախազի վերջին պնդումները համարեց սուտ եւ նշեց, որ ինքը ավագանու որոշման մասին է խոսում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում