▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական զինուժի կորուստները 2016-ի սեպտեմբերին.Ռազմինֆո

Ռազմինֆո-ն գրում է. 2016-ի սեպտեմբերի 1-30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Բացի այդ, ամսվա ընթացքում 2 զոհ է գրանցվել նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայում:

Մարտական կորուստ

•Սեպտեմբերի 25-ին ՊԲ հարավային զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: Ոչ մարտական կորուստներ

•Սեպտեմբերի 2-ին մարտական խնդրի կատարման ժամանակ (ոչ հակառակորդի կրակոցից) զոհվել է ՊԲ զինծառայող 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:

•Սեպտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի մարմինը: Զինծառայողի մահվան հանգամանքները հայտնի չեն:

•Սեպտեմբերի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետևանքով ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը:

•Սեպտեմբերի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը: Զինծառայողի մահվան գործող մեղադրանք է առաջադրվել 6 հոգու:

 •Սեպտեմբերի 17-ին Լոռիում ավտովթարի հետևանքով մահացել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի երկու պայմանագրային զինծառայող, ևս երկուսը վնասվածքներով տեղափոխվել են Երևանի զինվորական հոսպիտալ։ Աղբյուրներ Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բացառապես բաց աղբյուրներից:

Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Բացի այդ, Razm.info-ն տարբերակում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի պայմանավորվածության խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more