▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովրդին քաղցկեղով վերացնելու ծրագիր. Հարություն Մինասյան

 

«Ճապոնիայում ռադիոակտիվ ճառագայթման թույլատրելի դոզան սահմանված է 15 միկրոռենտգեն/ժամը, Հայաստանում` 35մռ/ժ, իսկ Հայաստանի հանքերի շրջակայքում` 60մռ/ժ, իսկ բուն հանքում` 90 մռ/ժ: 

Ահա, թե ինչու է օրենցօր շատանում քաղցկեղը: Ուռուցքաբանական հիվանդանոցում ասեղ գցելու տեղ չկա: 

Բարեբախտաբար ռադիոակտիվ ճառագայթումը միակ բանն է, որից չեն կարող խուսափել նաև կառավարողները: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանը գրավում է առաջին տեղը աշխարհում: Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում Է 229 մարդ։ 

Հայաստանում բազմաթիվ քաղցկեղածին գործոններին շուտով կավելանան հացին ավելացվող ֆոլաթթուն ու երկաթը: Իսկ ոմանց համար ջայլամությունը նորմալ կացութաձև է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հոգեբույժ Հարություն Մինասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more