▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկը մեղք չի․․․Վիոլետ Գրիգորյան

Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա գրելու եմ գրականության ու քաղաքականության մասին։

Վերջում էլ լավ առաջարկ ունեմ, որ ոչ միայն մշակութային քաղաքականության համար ա լավ, այլև հենց բուն քաղաքականության։

Որտեղի՞ց ծնվեց էս առաջարկս՝ ասեմ։

Իմացա, որ գրականագետ կոչվող Հասմիկ Հակոբյանը ֆեյսում ստատուս ա գրել էն մասին, թե ինչպես չի հասկանում, որ “ծլիկի մասին հայտնի բանաստեղծության հեղինակը” կարող է հուզվել Փաշինյանի էքսհիբիցիոնիզմից։ Հասկանում է, որ “սովորական մարդիկ են հուզվում Փաշինյանի բառապաշարից, բայց այ էս մեկը չի հասկանում։

Չեմ կարող մխիթարել Հասմիկ Հակոբյանին, քանի որ նա շատ բան չի հասկանում, բայց կուզենայի տեսնել, թե ոնց գոնե իր հասկացածի, ինչպես պնդում է, այսինքն՝ “սովորական մարդկանց ու նրանց հուզվելու” մասին էլ է կարծիք հայտնում։ Վերջապես նա համատեղում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամությունը “Գրանիշ” կայքի խմբագրի իր պաշտոնի հետ։ Այսինքն՝ Հայաստանի բյուջեից մոտ 800 հազար դրամ միայն ՀՌՀ-ի անդամ լինելու շնորհիվ ա ստանում, իսկ “Գրանիշի” համար էլ ստանում ա «Աջակցություն գրական և մշակութային մամուլին» պետական ծրագրից, ըստ իր գրական շրջապատի՝ լուրջ գումար։ Այսինքն՝ էդ “սովորական մարդկանց” ու նաև իմ հարկերի հաշվին ա ապրում։

Հասմիկ Հակոբյանին էդ պաշտոնին ա նշանակել Նիկոլի պառլամենտը, բնական ա, որ պիտի արդարացնի իրեն՝ ծառայելով ռեժիմին։ Բայց վատ ա ծառայում։ "Հուզված սովորական մարդկանց” չի կարողանում համոզել, որ Նիկոլը իրավունք ունի “դոմփել” ու “փենիսը ցույց տալ”։ Դրա փոխարեն փորձում ա թիրախը փոխել, նետերն ուղղել Նիկոլին քննադատողի վրա՝ հիշեցնելով, որ նա էլ “ծլիկի մասին” է բանաստեղծություն գրել։

Ինձ համար էլ զարմանալիորեն՝ էդ կուտը չեն կլլում շատերը, որ ուղղակի իր ստատուսի տակ քննադատում են վարչապետի ու բանաստեղծի խոսքերի անադեկվատ համեմատությունը թե՛ պաշտոնի ու դիրքի առումով, թե՛ “ժանրի”՝ բանաստեղծության ու վարչապետի հանրային գրառման։ Ուղղակի հրաշալի տրամաբանությամբ ջախջախում են նիկոլափրկիչ ողորմելի ջանքը։ Չգիտեմ՝ որտեղից հայտնվեց էս ըմբռնումը, արդյոք գրականությունի՞ց են սկսել լավ հասկանալ, թե՞ քաղաքական հասունությունն ու քարոզչության դեմ իմունիտետն ա աշխատում։

Հասմիկ Հակոբյանը իր սեփական մասնագիտությունից բան չի հասկանում․ ցավոք, մեզանում բանասիրական կրթությունը հաճախ ասմունքելով կամ գրողի ծննդյան ու մահվան թվերը, գրքերի հրատարակման հերթականությունը թվարկելով ա որոշվում։

Էնքան չի հասկանում, որ Մարինե Պետրոսյանի՝ ֆեյսում դրած մի բանաստեղծության դեմ էլ էր կռիվ տալիս, քանի որ Մարինեն գրել էր՝ հայհոյեցի կնոջը, որ ասում էր՝ ազատ ու երջանիկ երկրում ա ապրում հիմա։ Հասմիկը չէր հասկացել, որ դա բանաստեղծություն ա, կռիվ էր տալիս էդ կնոջ՝ Մարինեի ստեղծած կերպարի խոսքի իրավունքի համար ։

Սրա մասին խոսել եմ փոդքասթերիցս երկուսում՝ “Կարծիքի տեռոր և լիբերալ նարցիսիզմ" և "Հայ գրականության հիպերռեալիզմը"․ ասել եմ, որ գրականագետը լավ կրթություն չի ստացել։

Անունը չէի տվել, հիմա իմացաք՝ Հասմիկ Հակոբյանն ա էն գրականագետը, որ չի հասկանում՝ կարդացածը բանաստեղծություն ա, բանաստեղծություն, իրա պաշտպանած կինն էլ՝ գրական կերպար ))

Պատկերացնել ա պետք, թե նման “չհասկանալներով”, ինչպես ինքն ա խոստովանում, ոնց էր, օրինակ, Ֆրեդի Մերկուրիի դեմ ցուցմունք տալու առ այն, որ նա մարդ ա սպանել, դե երգում ա դրա մասին, կամ՝ Սիլվիա Փլաթն սպանել ա հորը ))) Պարույր Սևակը Հասմիկի մասին գրել ա՝ թե ասեմ՝ մատս վարունգ է, աղ կառնի ու մոտ կվազի )))

Ու ոչ միայն գրականության լեզվից, պայմանականություններից, մետաֆոր ու այլաբանություններից բան չի հասկանում, այլև առհասարակ չի հասկանում՝ գրական գործն ինչի մասին ա, եթե առհասարակ հնարավոր ա մի բառով ու “մասին”-ով բնութագրել գրական գործը։

Էստեղ հատուկ ուզում եմ խոսել, գրականության ու արվեստի մի յուրահատկության մասին․ մի կողմից՝ անհրաժեշտ ա լինում մասնագիտական վերլուծություն, որ բացի թաքնված շերտեր ու իմաստներ, մյուս կողմից՝ արվեստը հո մենակ մասնագետների համար չի։ Շեկոն մի անգամ հա բլբլացող մի կինոգետի ասեց՝ դե կինոգետները մի քիչ էլ պիտի կինոսիրողներին լսեն ))

Էսպես առաջանում ա պարադոքսալ վիճակ, երբ “սովորական մարդը” կարող ա ավելի լավ ընկալել արվեստը, քան դրա համար համալսարան ավարտածը, դե, գոնե մեր հումանիտար բուհերի դեպքում։

“Սովորական մարդիկ” ունեն պայմանականություններ, մետաֆոր ու այլաբանություն ընկալելու հմտություններ։ Անգամ երեխային եթե ցույց տաս կախիչն ու ասես՝ էս ծառ ա, դու՝ փիսիկ, դե թռի ծառի վրա, անմիջապես խաղի մեջ կմտնի, որովհետև արագ ընդունում ա էդ պայմանականությունը։

Հիշեցի, որ երբ հերս քննադատում էր Աստվածաշունչը, ասենք, թե ոնց Եղիա Մարգարեին աստված համբարձեցրեց, կառքն ու ձիերի՞ն էլ վերև տարավ, մեծ մամես ջղայնանում էր՝ չես հասկանում, էդ առակ ա։ Հա, առակները, բոլորի համար հասկանալի ա դրանց այլաբանությունը, հասկանում են, որ, օրինակ, գայլն ու արջը մարմնավորում են մարդկային հատկանիշներ, մեկ էլ՝ աղվեսն ասում ա․․․ Ոչ ոք չի զարմանում՝ իա, աղվեսը ո՞նց կարա ասի։

Իսկ այ Հասմիկը չի հասկանում, ասում ա՝ խի՞ ա Մարինեն հայհոյում կնոջը, նա էլ իրավունք ունի ասել, որ ապրում է ազատ ու երջանիկ երկրում։ Նիկոլի ստեղծած։ Այ, բանալին էս ա։ Եթե Նիկոլի իշխանության պաշպանության հանձնառություն չունենար Հասմիկը, շատ լավ կհասկանար, որ աղվեսը կարա խոսա )) Այսինքն՝ Հասմիկի չհասկանալը որոշ առանձնահատկություններ ունի, չի հասկանում բուն գրականությունը, բայց հասկանում ա, որ դա Նիկոլի դեմ ա, սուրը վերցնում ա ու մեյդան ա թռնում։ Որպեսզի շարունակի ստանալ իր ամսական միլիոնները Նիկոլի իշխանությունից։

Չեմ ասի, որ իմ վերոհիշյալ բանաստեղծությունը առակի պես հեշտ ընկալելի ա, բայց ով՝ ով, գոնե գրականագետ ներկայացողը պիտի էդքան տգետ չլինի, որ ասի՝ “ծլիկի մասին ա”։ Չէ, ծլիկի մասին չի։ Ստեղծագործական ֆալիկ պրոցեսի մասին ա, խաղ ա սուբլիմացիայի հետ, սոցիալական ու քաղաքական բաների մասին ա, ազգայնական ավանդական խոսույթը ֆեմինիզմով փոխակերպելու մասին ա, հազար բանի մասին ա։

Բայց Հասմիկը չի հասկանում։

Չհասկացողները սովորաբար մեղք են լինում։ Բայց Հասմիկը մեղք չի։ Միլիոններ ա ստանում, տուն-տեղ-ավտո ա դնում, ուտում-խմում, կյանքն ա վայելում։ Իմ հաշվին, մեր հաշվին։ Ու էդ էնքան բոլ ա իրան, որ հանրային պարսավանքը չի ազդում վրեն, նեղություն չի տալիս, չի հավասարակշռում մյուս նժարին դրած նյութական բարիքները։ Ու երբ էս իշխանությունը հեռանա, իրա տունուտեղն իրան կմնա, սև օրվա պահած փողերն էլ։ Դե որ Նիկոլը գնա, իրա համար սև օր կլինի, էլ որտեղի՞ց պիտի փող վաստակի, ոչ մասնագետ ա, ոչ էլ ձեռից մի բան ա գալիս։ Դրա համար էլ իր անվան ու համբավի խայտառակության գնով ծառայում ա Նիկոլին։

Այ էս մեխանիզմն ա գործում, որ ոմանք դեռ ծառայում են Նիկոլին ամեն գնով։ Առաջ մտածում էի, որ արժե նահանջի ճանապարհ տալ որոշ պաշտոնյաների, միայն թե նա թողնի հեռանա (էս էլ էր Սևակից), բայց հիմա կարծում եմ, որ էս կարգի մարդկանց, որ սեփական երկրի տզրուկն են, մեր հարկերով մեր տունն են քանդում, տենց հեշտ պրծնելու ելք չպիտի տալ։ Պիտի նրանց լափած փողերը օրենքով ու դատուդատաստանով հետ գանձել։ Ամսական միլիոնները պիտի վերադարձնեն, պիտի ֆոնդ ստեղծել ու էդ փողերով ուրիշների՝ “սովորական մարդկանց” կարիքները հոգալ։

Իսկ ընդհանրապես հետայսու, սա որպես քաղաքական հանձնարարություն եմ պատվիրակում հանձնառող քաղաքական ուժին, գրականության ու արվեստի ոլորտի որևէ, ոչ մի ներկայացուցչի պաշտոն չտալ։ Ազատ թողեք մեր ոլորտը, մի փչացրեք և՛ քաղաքականությունը, և՛ արվեստն ու գրականությունը։ Արվեստագետներից մի կերտեք իշխանության ստրուկներ ու պատանդներ։

Գրողներին ու արվեստագետներին պիտի նպաստ նշանակել գոնե էնքան, որ ապրել կարենան ու պաշտոնի չձգտեն։ Վայ, լրիվ տեղն ընկավ, այ էս հասմիկներից բռնագանձված փողերով էլ կարելի ա ստեղծել նման հիմնադրամ։ Ահա հրաշալի առաջարկս»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more