▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիպիլի նոր տեսահոլովակում նկարահանվել է «Էմմիի» մրցանակակիր դերասան

Պոլսահայ երգչուհի Սիպիլը  ներկայացնում է նոր տեսահոլովակ` մասնակցությամբ ամերիկահայ ճանաչված դերասան, «ԷՄՄԻ» մրցանակակիր Մայքլ Ա. Գյուրջյանի։ 

Տեսահոլովակի սցենարի հեղինակը և ռեժիսորը ևս Գյուրջյանն է։ «Անսահման հաճելի էր աշխատել Սիպիլի հետ։ Մենք միասին ստեղծեցինք մի գործ, որը հուզիչ և նոստալգիկ է, բայց, միաժամանակ, պարզ ու մարդկային» — նշում է նա։

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է։ Նրա խոսքով, սա 2020-ից հետո իր հեղինակած երկու երգերից մեկն է` նվիրված այն բոլոր ջերմ ու հավերժ սերերին, որոնց միջև կա անմատչելի տարածություն... Այդ սերերը ոչ թե կյանք-ակնթարթի, այլ հավերժի համար են... Իսկ հավերժությունը փնտրում են վերևում` արևի մոտ` «Արևին մոտ»։

Գործիքավորումը` Վահան Նահապետյանի, հնչյունային ռեժիսոր` Հմայակ Ռոստոմյան։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more