Հոկտեմբերի 5-ին Հալեպում վիրավորված Հակոբ Չալլաքյանը մահացել է վիրավորվելուց ժամեր անց՝ հիվանդանոցում: Չնայած բժիշկների ջանքերին, հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը: Այս մասին հայտնում է «Արևելքի»-ը:57-ամյա տղամարդը ապրում էր Հալեպի հայկական ճեմարանի մոտ՝ Նոր գյուղում, նա երեք երեխաների հայր էր:
Այսպիսով՝ հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ թաղամասում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի:
Հալեպում Նոր Գյուղում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր երկու հայ` 30-ամյա Գասպար Շաթյանն ու 29-ամյա Մովսես Մովսեսյանը: