Կարիբյան ավազանի երկրներում մոլեգնող «Մեթյու» փոթորկի հետևանքով Հաիթիում զոհերի թիվը հասել է 842-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Փոթորկի արագությունը կազմում է ժամում 210 կմ. այն հասել է վտանգավոր՝ 4-րդ աստիճանի։ Ավելի վաղ նշվում էր, որ «Մեթյուի» հետևանքով Հաիթիում 572 մարդ է զոհվել։
Այս պահին փոթորիկը շարժվում է դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ։ Ֆլորիդայի խոշորագույն քաղաքի՝ Ջեքսոնվիլի քաղաքապետը բնակչությանը տարհանելու հրահանգ է տվել։
Բացի այդ, «Մեթյուն» լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի հարավարևելյան մյուս նահանգների՝ Ջորջիայի, Հարավային և Հյուսիսային Կարոլինայի համար։ Փոթորկի պատճառով մի շարք ամերիկյան ավիաընկերություններ (American Airlines, Delta Air Lines, United Airlines, Southwest Airlines) հայտարարել են դեպի ԱՄՆ-ի վերոնշյալ նահանգներ չվերթները չեղարկելու կամ հետաձգելու մասին։
Հավելենք, որ փոթորիկների շրջանն Ատլանտյան օվկիանոսում տևում է շուրջ կես տարի՝ հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը։
Աղբյուր՝ armtimes.com
ՆԱՍԱ-ն ցուցադրել է «Մեթյու» փոթորիկի տեսքը` տիեզերքից