▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղատնտեսության նորանշանակ նախարարի պատկառելի ունեցվածքը

Armlur.am-ը գրում է. Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացանք, որ վերջինս ունի երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն: Նա նաև ունի 1027 եվրո արժողությամբ արժեթուղթ:

Իգնատի Առաքելյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է մոտ 21 մլն 766 հազար դրամ, 71950 դոլար և 77 հազար 775 եվրո: Նա նաև 47 հազ 321 եվրո արժողությամբ գույք է օտարել, որը հայտարարագրել է որպես եկամուտ: Հունվարի մեկից մինչև նախարաի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա աշխատավարձը` որպես եկամուտ հայտարարագրված, կազմել է 63 մլն 817 հազար 473 դրամ: 


Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more