▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը պայթեցրել են Վանաձորի գաղութի պետի ավտոմեքենան

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի 13 տանը պայթյուն է հնչել: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ, 56-ամյա Գևարգ Մկրտչյանի տան բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի 096 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է Niva-ի լուսարձակն ու անիվը: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ տանը եղել է միայն գնդապետը: 

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որպեսզի պարզ լինի, թե ինչ տեսակի պայթուցիկ է օգտագործվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more