Այսօր Աժ-ում Գալուստ Սահակյանը չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ իր խոսքերը կտրում են կոնտեքստից և «պայքարի այլ ուղի տանում»: Ըստ Աժ նախագահի` այսուհետ հարցազրույցներ է տալու միայն լավագույն լրագրողներին և առանձին:
«Որովհետեւ դուք սկսել եք պատգամավորներից, նաեւ ընդդեմ ինձ, իմ խոսակցությունից որոշակի կտոր առանձնացնել եւ դա դարձնել պայքարի ուղի: Այդ իմաստով ես որեւէ մեկի հարցազրույց չեմ տա: Միայն նրանց, որոնք լավագույն լրագրողներ են, առանձին-առանձին եթե գաք կտամ»,-ասել է Գալուստ Սահակյանը: