Հոկտեմբերի 8-Ին Վրաստանում անկացվեցին օրենսդիր մարմնի ընտրություններ...Միջազգային GfK ընկերությունը հրապարակել է ոչ միայն ամբողջ Վրաստանի տարածքում անցկացված eхit-poll-ի արդյունքների,որի մասին մի փոքր վաղ էի տեղեկացրել,այլև Վրաստանի տարբեր տարածաշրջաններում արձանագրված տվյալներն է սկսել հրապարակել...Այսպես,ըստ GfK-ի eхit-poll-ի տվյալների Աջարիայում,որի մայրաքաղաք Բաթումը ուղղակի ծաղկեց Սաակաշվիլիի կառավարման տարիներին,առաջին տեղն է զբաղեցրել Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիի "Միացյալ ազգային շարժում" կուսակցությունը՝37,3% արդյունքով..Նրան հետևում են իշխանամետ "Վրացական երազանք" կուսակցությունը՝ 32,3% և Նինո Բուրջանաձեի "Դեմոկրատական շարժում"-ը՝ 6,7%-ով...Միխեիլ Սաակշվիլիի հարազատ կուսակցությունը նաև հաղթուլ է Վրաստանի արևելյան Կախեթ տարածաշրջանում՝34,9%...Երկրորդն է "Վրացական երազանք" կուսակցությունը՝33,6%...Երրորդ տեղը 5,6%-ով կիսում են "Հայրենասերների Ալյանսը" և "Լեյբորիստական կուսակցությունը"...Իսկ ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում,ըստ GfK-ի eхit-poll-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել իշխանամետ "Վրացական երազանք" կուսակցությունը՝43,4%,իսկ "Միացյալ ազգային շարժում" կուսակցությունը ստացել է 36,3%-ը...
Հավելեմ,որ eхit-poll-ին մասնակցած ընտրողների 33%-ը չեն ցանկացել նշել այն կուսակցությունը,որի օգտին ձայն են տվել պառլամենտական ընտրությունների ժամանակ...
Ըստ eхit-poll-ի Աջարիայում և Կախեթում հաղթում է Սաակաշվիլիի կուսակցությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more