▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինձ չէի ների դրա համար.«Սասնա Ծռեր»-ի գործով ձերբակալված և ազատ արձակված անդամը մանրամասներ է ներկայացրել

«Սասնա Ծռեր»-ի գործով ձերբակալված և ազատ արձակված, ազատամարտիկ, վեց անչափահաս երեխաների հայ Մհեր Մազմանյանը, ով ազատ էր արձակվել սեպտեմբերի 28-ին, այսօր հանդիպեց լրագրողներին ու որոշ մանրամասներ ներկայացրեց՝ կապված ձերբակալության, մեղադրանքների հետ:

«Ես կարի մեքենա էի վաճառում, զանգեցին այդ պատրվակով, դուրս եկա, հանդիպեցի և ձերբակալեցին: Առաջադրվել էր նույն մեղադրանքը, ինչ «Սասնա Ծռեր»-ի անդամներին, որն է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը: Ես այդպես էլ չհասկացա, թե ինչ է նշանակում օժանդակել: Բոլորն էլ այդ օրը քննարկում էին, մտածում, թե ինչպես աջակցեն այն տղաներին (սնունդ տանեին, երկխոսությանը նպաստեին), ովքեր իրենց կյանքը մեր ոտքերի առջև մատաղ էին անում: Ի՞նչ է, անտարբեր նստեի, ես ինձ չէի ների դրա համար, անարժան ու սրիկա կհամարվեի»,-ասաց Մհեր Մազմանյանը:

Հիշեցնենք, որ Մհեր Մազմանյանը կալանավորվել է հուլիսի 26-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը)։ Մհեր Մազմանյանն ունի 7 երեխա, որից վեցը անչափահաս են: Ազատ է արձակվել քաղաքից չհեռանալու ստորագրությամբ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more