Կառավարության փոփոխությունը հույսեր է արթնացրել նաև տնտեսագիտական ոլորտի աշխատողների շրջանում:
«Նոր դեմքեր ենք տեսնելու, նոր մոտեցումներ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ նշանակված նախարարների մեծ մասը բիզնես ոլորտում է աշխատել, հայտնի են որպես լավ կառավարիչներ: Կարծում եմ՝ Կառավարությունն առաջիկայում որդեգրելու է գործարար միջավայրի բարելավումը որպես կարևոր ուղղություն, և թիվ մեկ խնդիրը գործարար միջավայրին աջակցելն է լինելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ երկիրը ոտքի կանգնեցնելու, շոշափելի արդյունք գրանցելու համար Կարեն Կարապետյանին մի քանի տարի է անհրաժեշտ:
Անի Կարապետյան