Գյումրու ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները նոր ուսումնական տարում ևս մարզվում են Գյումրու Քաղաքային մարզադաշտում, ասֆալտի վրա: Մարզադահլիճ ու մանեժ մարզադպրոցը չունի, ինչը խանգարում է ատլետներին նախապատրաստվելու ինչպես հարկն է: Հաջորդ տարի մարզադպրոցը տոնելու է ստեղծման 50-ամյակը: Տնօրինությունը հույս ունի, որ մոտ ապագայում ենթակառուցվածքների հարցը կլուծվի:
ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը