Հոկտեմբերի 9-ին, ժամը 3-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի 51 շենքի բնակարաններից մեկից, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ, շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 48-ամյա Գայանե Ա.-ին, 21-ամյա Իննա Ա.-ին և 16-ամյա Յուլիա Ա.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են շմոլ գազից: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: